Որտեղ և ինչպես են նշելու տոները տարբեր երկրների առաջնորդները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքը մնում է աշխատանք, սակայն տոները պետք է նշել ըստ արժանվույն: Աշխարհի տարբեր երկների առաջնորդն արդեն որոշել են թե որտեղ և ինչպես կնշեն ամանորյա տոները: RBK-ն պարզել է ղեկավարների ծրագրերը և հիշել, թե ինչով էին նրանք զբաղված անցյալ տարի:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն ութերորդ տարին է ինչ նախընտրում է Սուրբ Ծնունդն անցկացրել Հավայան կղզիներում: Ավանդաբար ԱՄՆ-ի առաջին ընտանիքն իր համար ընտրում է Օախու կղզին, որտեղը օրը 3500 դոլարով վարձակալում է տունը: Իսկ նախորդ տարի նախագահական ընտանիքի տոների ընդհանուր գումարը կազմեց 4 մլն դոլար, հայտնում է Daily Mail-ը:

gettyimages136157991

Բարաք Օբաման այս անգամ կնոջ և երեխաների հետ Հավայան կղզիներ մեկնել էր դեկտեմբերի 18-ին, որտեղ ընդհանուր առմամբ կմնա երկու շաբաթ: Արձակուրդներին Օբաման ծրագրում է խաղալ իր սիրելի գոլֆը և առաջին կնոջ պնդմամբ հանգստանալ և քնել:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել

angelamerkel_splashnewscom

Time-ի վարկածով տարվա մարդ ճանաչված Անգելա Մերկերն ավանդաբար Ծննդյան տոները կանցկացնի դահուկների վրա սահելով: Նախորդ տարի` ամուսնու հետ միասին, նրանք Սանկտ-Մորից հայտնի վայրից ոչ հեռու տարածք էին ընտրել:  Անգելա Մերկելը չի խուսափում նաև խոհանոցային գործերից և իր ձեռքով կերակուրներ է պատրաստում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինը սովորաբար չի բարձրաձայնում այն վայրի մասին, որտեղ անցկացնելու է Ամանորը: Նախորդ տարի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ ՌԴ նախագահը չի հասցրել նշել տոները, քանի որ գործերը շատ են եղել;

tass_9785808

Առհասարակ Վլադիմիր Պուտինի ամանորյա տրամադրությունները տարեց տարի փոխվում են: Օրինակ, 2014 թվականը նա դիմավորել էր Խաբարովսկում: Իսկ 2015 թվականը նա դիմավորել էր Վորոնեժում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոն

Նախորդ Նոր տարին Քեմերոնը դիմավորել էր խնջույքի ժամանակ: Կնոջ հետ միասին նա զվարճանում էր քաղաքից դուրս գտնվող տանը: Սամանտա Քեմերոնը ողջ գիշեր պարել էր և նույնիսկ իմպրովիզ էր արել և ոտքով կիթառ նվագել: Բայց այդպես էլ չէր ստացվել վարչապետին համոզել կարաոկե երգել:

tass_10738446

Անգլիայի թագավորական ընտանիք

Նրանք ավանդաբար նախընտրում են տոներն անցկացնել ընտանիքի անդամների հետ միասին: Ելիզավետա 2-րդն արդեն երկար տարիներ է ինչ գլխավոր տոնը դիմավորում է Նորֆոլկում: Հարևանությամբ գտնվում է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի առանձնատունը և հենց այստեղ էլ գալիս են թագավորական ընտանիքի անդամները:

000_dv1372539

 

Քեյթ Միդլթոնն ամանորյա  նվերներ ընտրելու համար անձամբ է գնացել Peter Jones հանրախանութը: Իսկ արքայազն Ուիլյամը խոստովանել է, որ իր համար լավագույն  նվերը կլինի քնելու հնարավորությունը:

 

 




Լրահոս