Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարարությունը առաջարկ է մշակել, որով ցանկանում են առևտրային պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:
Корреспондент-ը, հղում անելով գերատեսչության մամլո ծառայությանը, հայտնում է, որ նախարարությունն առաջարկում է 2016-ի հունվարի 2-ից ռուսական ապրանքների ներմուծման համար տոկոսադրույք սահմանել, իսկ հունվարի 10-ից` ընդհանրապես արգելել մի շարք ապրանքների ներմուծումը: