Յովետիչը չի զղջում «Սիթի»-ից հեռանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտեր»-ի հարձակվող Ստեվան Յովետիչը խոստովանել է, որ չի զղջում «Մանչեսթեր Սիթի»-ից հեռանալու համար: 26-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբից հեռացել էր այս ամառ:

«Բնականաբար, ես գոհ եմ այն բանի համար, որ խաղում եմ ավելի շատ, քան «Սիթի»-ում: Ժամանակին ես ճիշտ ոչոշում կայացրեցի: Անգլիական ակումբն ունի հիանալի թիմ և լավ խաղացողներ, որոնց հետ երկու տարի եմ անցկացրել:

Հիմա իտալական ակումբում ամեն ինչ լավ է դասավորվում, մենք Իտալիայի առաջնությունում լիդեր ենք: Այնպես որ այո, ես չեմ զղջում, որ տեղափոխվել եմ», – նշում է Յովետիչը:




Լրահոս