ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի արտերկրյա ուղեւորությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս գրպանն բավական թանկ են նստում: Ինչպես հայտնում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, վերջերս ՀՀ նախագահի նստավայրը պայմանագիր է կնքել «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի հետ, որպեսզի վերջիններս սպասարկեն Սերժ Սարգսյանի` Ա319 EK RA-01 ինքնաթիռի չվերթերը, ասել է թե` նրա արտերկրյա այցերը: Իսկ պայմանագրի արժեքը, նույն աղբյուրների փոխանցմամբ, կազմել է 100 մլն դրամ` մոտ 240 հազար դոլար: Թե ուր է մեկնել Սերժ Սարգսյանը, եւ ինչու է հենց 240 հազար ԱՄՆ դոլար պահանջվել այդ այցի կամ այցերի համար, «Ժողովուրդ»-ին առայժմ չհաջողվեց պարզել:




Լրահոս