2015 թվականը սովարական տարի էր: Տնտեսական առումով բարվոք վիճակում չենք, ամբողջ աշխարհի մի անկուն ենք, ինչպես բոլորը, այնպես էլ` մենք: Armlur.am-ի հետ զրույցում, ամփոփելով 2015 թվականը, այս մասին նշեց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, գործարար Բարսեղ Բեգլարյանը:
«Ես այս տարի որոշել եմ Նոր տարին Ջերմուկում անցկացնել` իմ ընտանիքի հետ: Ես բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են գնալ արտասահման, կոչ եմ անում վերջ տան և չգնան արտասահմանում իրենց փողերը մսխեն», – ընդգծեց Բարսեղյանը:
Բեգլարյանի խոսքով, Ամանորը ընտանեկան տոն է և ճիշտ չէ տոներն արտասահմանում անցկացնելը: Գործարարը նաև հավելեց, որ իրենց տոնական սեղանին լինելու է ավանդական դոլման և աղցանները. նա հարիր չի համարում ամանորյա սեղանին կոկորդիլոսի միս դնելը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում