Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդների Ամանորը և Սուրբ Ծնունդը և տեղեկացնում, որ ընկերությունը ձեռնարկել է բոլոր միջոցները` կապի և հաճախորդների սպասարկման ծառայության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:
Մասնավորապես, ընկերությունն ավելացրել է 2G ու 3G ցանցերի թողունակությունը և միջազգային ինտերնետ կապուղիներինը: Բացի այդ, ուժեղացվել է բջջային կապի ծածկույթը մայրաքաղաքի կենտրոնական հատվածում: Ամանորյա տոներին հաճախորդների սպասարկման ծառայությունում հերթապահող աշխատակիցների թիվը կավելանա երկու անգամ, որպեսզի հաճախորդների բոլոր դիմումներն օպերատիվ արձագանք ստանան: Beeline բաժանորդները կարող են նաև ստանալ լիարժեք սպասարկում Facebook սոցիալական ցանցում ընկերության պաշտոնական էջում:
«Մենք հիմնովին նախապատրաստել ենք մեր կապը և հաճախորդների սպասարկման կենտրոնը կրկնակի ծանրաբեռնվածությամբ աշխատելուն տոնական օրերի ընթացքում: Դրա շնորհիվ մեր հաճախորդները կկարողանան ստանալ շնորհավորանքներ և ցանկացած պահի կապ հաստատել իրենց մտերիմների հետ հեռախոսով, ինտերնետով և SMS-ով: Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդներին գալիք տոների կապակցությամբ և մաղթում երջանկություն, սեր և բարություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ամանորյա տոնական օրերին Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատաժամերին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում: