Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է ստորագրել ԱԳՆ ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլիին վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Այս մասին գրում է РИА Новости-ն` հղում անելով նախագահի վարչակազմին:
Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն էր հայտնել Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ կառավարության նոր կազմին և կառավարական ծրագրին։ Կողմ էր քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ 28-ը։