Մայիսի 3-ին տեղեկություն տարածվեց, որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ գտնվող շինհրապարակում, գործարար Կարեն Շահմուրադյանը ծեծի է ենթարկել ՀՀ դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանին: Վերջինս պնդում է, Շահմուրադյանն իր հետ կոպիտ է խոսել, ապա թիկնապահների հետ ծեծել իրեն: Սակայն Կ. Շահմուրադյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ես ընդամենը 33 տարեկան եմ, այլ ոչ 50 տարեկան ինչ-որ օլիգարխ, որը թիկնապահներով է շրջապատված ու ինչ-որ հարցեր է լուծում: Ես ո՛չ հայր ունեմ, ո՛չ տատիկ, որ իմ մեջքին կանգնած լինի: Աշխատում եմ օրենքի շրջանակներում: Այդ մարդը ինձանից պայմանագրով գումար է վերցրել, որ աշխատի, բայց չի աշխատում: Միշտ հավատում էի, սակայն այս երկու ամիսների ընթացքում համբերության բաժակս լցվեց, եւ դիմեցի դատարան: Նա էլ, հասկանալով գլխի գալիքը, ինձ պրովոկացիայի ենթարկեց: Այդ օրը մի քանի անգամ հարվածեց, որ իմ կողմից մի հարված ստանա ու փախչի ոստիկանություն: Ես ոչինչ չունեմ ավելացնելու, մնացածը թող պարզի քննությունը»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ