Երեխաները շարունակում են մնալ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ուշադրության կենտրոնում, հատկապես Ամանորին ընդառաջ… ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությունն այս անգամ որոշեց ամանորյա տոնական միջոցառում կազմակերպել «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մանկական գյուղի երեխաների համար:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից նախաձեռնված միջոցառման ընթացքում անցկացվեցին մանկական գիտական տարբեր շոուներ՝ քիմիական, ֆիզիկական և պաղպաղակներով: Ինտերակտիվ զվարճալի ծրագրին մեծ ուրախությամբ ակտիվորեն մասնակցեցին նաև հիմնադրամի երեխաները: Երեխաների տոնական օրն ամանորյա տրամադրությամբ լցվեց, երբ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները նրանց նվիրեցին նաև հեռավոր Լապլանդիայից ուղարկված քաղցրավենիքի հավաքածուները:
Միջոցառման ընթացքում՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իրականացրեց նաև Բանկի կողմից այս տարի անցկացված «Երազանքների ամիս» ակցիայով սահմանված վերջին երազանքը, որով Բանկի հավատարիմ հաճախորդներից մեկը ցանկությունն էր հայտնել ուրախություն պարգևել մանուկներին: Այդ կապակցությամբ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությունը, բարի կամք դրսևորած հաճախորդի հետ համատեղ, որոշեց որպես աջակցություն100,000 դրամ չափով գումար տրամադրել հենց «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի ավագ խմբի սաներից մեկին:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներկայացուցիչները շնորհավորեցին բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ վստահեցնելով, որ Ամանորին երազանքները կատարվում են…