Թեեւ Երեւանի ավագանու ընտրություններից անցել է երեք օր, այնուամենայնիվ, մայրաքաղաքի արտաքին գովազդային վահանակներում դեռ շարունակում են կախված մնալ կուսակցությունների քարոզչական պաստառները: Ե՞րբ կհանվեն այդ հոգնեցնող պաստառները: Դրանց կախված լինելն օրենքի խախտո՞ւմ է համարվում, թե՞ ոչ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն դա վերահսկում է միայն քարոզչության շրջանում. «Դրա ավարտից հետո վահանակն ունի իր սեփականատերը, իսկ պաստառը տվյալ քաղաքական ուժի սեփականությունն է: Ընտրության օրը կախված մնալը խախտում չի դիտվում, որովհետեւ դա սուբյեկտիվ քարոզչության երեւույթ չէ, եւ, ընդհանրապես, քարոզչական պաստառները որպես քարոզչություն դիտել ծայրահեղություն է: ԿԸՀ-ն, դրա հետ կապված, քվեարկությունից հետո ոչ մի լիազորություն չունի»: Իսկ «Զեբրա» գովազդային գործակալության ներկայացուցիչ Մարիաննան «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այս երկուշաբթիից սկսել են ընտրական գովազդային պաստառների ապամոնտաժման աշխատանքները, բայց դեռ չեն վերջացրել. «Այն դեռ երկու օր էլ կտեւի: Քանի որ պաստառների քանակությունը շատ է, այդ պատճառով էլ մենք ֆիզիկապես չենք հասցնում դրանք ապամոնտաժել»:
ԿԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ