Նախագահների այցը Հայաստան, «System of a down» ռոք խմբի համերգը… Հայաստանը` աշխարհի ուշադրության կենտրոնում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականը ոչ միայն առանձնացավ ներքաղաքական իրադարձություններով, այլևս Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներով, երբ ևս մեկ անգամ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվեց Հայաստանի վրա:

58994

Ամեն ինչ սկսվեց 2015թ. հունվարի 29-ին, երբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ընթերցեց Համահայկական հռչակագիրը: Վերջինիս ընթերցումը տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ Ս. Սարգսյանն այցելել էր հանձնաժողովի անդամների հետ միասին:

file_1172_9057921

Մարտի 18-20-ը Երևանում անցկացվեց «Արարատի ստորոտին» 5­-րդ մեդիա խորհրդաժողովը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ տարբեր երկրներից, նույնիսկ` Թուրքիայից:

10610_b

Թերևս հայերիս համար կարևոր իրադարձություններից մեկը տեղի ունեցավ ապրիլի 12-ին, երբ Սուրբ Պետրոս տաճարում Ֆրանցիսկոս պապը մատուցեց  Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին նվիրված պատարագ:  Սա իրավմամբ կարող ենք պատմական իրադարձություն անվանել: Նա պատարագի ընթացքում նշեց, որ 20-­րդ դարի առաջին Ցեղասպանությանը զոհ գնաց հայ ազգը:

10952

Ապրիլի 22-­23­-ին կրկին Երևանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-­քաղաքական ֆորումը, որի մասնակիցների թիվն անցնում էր 600­-ը: Ապրիլի 23­-ի Մայր աթոռ Սուրբ  Էջմիածնի Բաց խորանում  կատարվեց սրբադասման կարգ: Հայ եկեղեցու սրբերի շարքին դասվեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակները: Սրբադասման ավարտին Հայաստանում և աշխարհի տարբեր եկեղեցիներում հնչեցին զանգերի 100 ղողանջները, որին հաջորդեց լռության րոպեն:

26370

 

Նույն օրը  Երևանում տեղի ունեցավ «System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագրով համերգը: Արդեն ապրիլի 24-ին հայ ժողովուրդը կրկին մեկ մարդու պես քայլերն ուղղեց դեպի Ծիծեռնակաբերդ, սակայն այս անգամ նրանց հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները, ինչպես նաև ավելի քան 60 երկրների և միջազգային կառույցների պատվիրակներ:

jaherov-ert

Ավանդական ջահերով երթը կայացավ ապրիլի 24-­ին` կեսգիշերից մի փոքր շուտ: Երթի մեկնարկից առաջ, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որպես բողոքի նշան այրեցին Թուրքիայի պետական դրոշը:

Հավելենք, որ Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ  անցկացվեցին նաև աշխարհի տարբեր երկրներում:




Լրահոս