Երջանկություն և հաճելի զգացողություններ հակառակ սեռի հետ շփումներում, զգացմունքայնություն և շատ սեր… 2016 թվականին այս ամենը սպասվում է բոլորին: Տարվա տիրակալը` հրե Կապիկն ամենաշատը ցանկանում է սեր նվիրել բոլորին:
2016 թվականին կենդանակերպի բոլոր նշանները կարող են փոփոխություններ սպասել իրենց կյանքում: Դա կարող է կապված լինել նրանց աշխատանքի, անձնական կյանքի կամ ընտանիքի հետ, բայց փոփոխություն անպայման լինելու է:
Խոյ
2016 թվականը Խոյերի համար շատ բուռն է լինելու: Առավել վառ կլինի հատկապես տարվա առաջին կեսը: Հունվար ամսին Խոյերն ընկերական շրջապատի ընդլայման և նոր ծանոթությունների կարիք կզգան: Տարվա երկրորդ կեսը կզարմացնի ձեզ իր ռոմանտիկությամբ և այդ ժամանակահատվածում սիրելիի նկատմամբ պետք է ավելի ուշադիր լինել: Մարտը կլինի տարվա ամենալավ ամիսներից մեկը. ոչ մի Խոյ առանց հաճելի անակնկալների չի մնա: Միայնակ Խոյերը անսպասելիորեն կգտնեն իրենց կեսին կամ էլ փոխադարձ սիրո կարժանանան նրա կողմից, ում մասին երկար ժամանակ մտածում էին:
Ցուլ
2015-ի առաջին կեսին Ցուլերի մոտ կարևոր փոփոխություններ են լինելու: Հունվարին դուք կգիտակցեք, որ ցանկանում եք ձեր կողքին տեսնել այնպիսի մեկին, ով կիսում ձեր հայացքները: Հուլիսը շատ հարմար կլինի ընտանեկան հանգստի համար, իսկ միայնակ ցուլերը պետք է այդ ժամանակահատվածն օգտագործեն իրենց կեսին փնտրելու նպատակով:
Երկվորյակ
2015-ին ձեր անձնական կյանքում բազում վառ պահեր են սպասվում: Սա հատկապես տարվա առաջին կեսին է վերաբերում: Տարվա երկրորդ կեսը կանցնի առավել հանգիստ: Թեթևամիտ Երկվորյակները կմտածեն ընտանիք կազմելու մասին:
Խեցգետին
Գալիք տարում միայնակ խեցգետիններին սպասվում է բուռն սիրահարվածություն, որը բոլոր նախադրյալները կունենա լուրջ հարաբերությունների վերածվելու համար: Աստղերը ձեզ հուշում են ուշադրություն դարձնել հակառակ սեռի այն ներկայացուցիչների վրա, ում հետ դուք ծանոթացել եք աշխատանքի բերումով: Փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում կարող են վեճեր առաջանալ, սակայն աստղերը խորհուրդ են տալիս դրանց ուշադրություն չդարձնել:
Առյուծ
2015 թվականը Առյուծների համար խոստանում է լինել ամենահիշարժանը: Ձեզ սպասվում են բազում հաճելի ծանոթություններ: Դուք կդառնաք կոլեկտիվի սիրելին և շրջապատված կլինեք հավատարիմ ընկերներով: Այն Առյուծները, ովքեր երազում են երեխա ունենալու մասին, 2015-ի առաջին կեսին հնարավորություն կուենան իրականացնել այդ երազանքը:
Կույս
Հունվար ամսին հնարավոր է ճամփորդություն, որտեղ դուք կտարվեք սիրավեպով: Նման ճանապարհորդությունները օգտակար կլինեն նաեւ նրանց համար, ովքեր վաղուց ամուսնացած են: Փետրվար ամսին Կույսերը մեծ ուշադրության կարժանանան իրենց սիրելիի կողմից, կզգան իրենց սիրված: Տարվա երկրորդ կեսն առավել ակտիվ կլինի:
Կշեռք
Շատ Կշեռքներ կտրուկ կփոխեն իրենց պատկերացումները իդեալական զուգընկերոջ մասին: Տարվա առաջին կեսն իր հետ շատ իրադարձություններ կբերի ձեր կյանք ձեր սիրելիների կամ այն անձանց կողմից, ովքեր հավակնում են դառնալ ձեր կեսը: Միայնակ Կշեռքները պետք է իրենց կեսերին փնտրեն ընկերների կամ բարեկամների շրջանում: Սերը կարող է անսպասելիորեն հայտնվել այնտեղ, ուր դուք չէիք մտածել փնտրել:
Կարիճ
Կարիճների համար տարին կսկսվի որոշ ընտանեկան խնդիրներով: Իրավիճակը կփոխվի փետրվարին, երբ դուք եւ ձեր սիրելին կցանկանաք ձեր հարաբերություններին ռոմանտիզմ ավելացնել: Այդ ամիսը կարող է ապահովել ձեր ամբողջ տարվա տրամադրությունը, այդ իսկ պատճառով աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ միմյանց հետ ժամանակ անցկացնել եւ անակնկալներ մատուցել:
Աղեղնավոր
2015-ին անձնական կյանքում ամենահետաքրքիր արկածները կունենան արտերկրում ապրող Աղեղնավորները: Առավել հագեցած կլինի մարտից հուլիս ընկած ժամանակահատվածը: Ճակատագիրը նրանց համար բազում սիրախաղեր է նախապատրաստել, որոնց դժվար կլինի դիմակայելը: Հունվարից ապրիլ հատվածում խորհուրդ չի տրվում անձնական կանքում կտրուկ փոփոխությունների դիմել:
Այծեղջյուր
Մեծ է հավանականությունը հանդիպել մի անձնավորության, ով ձեզ մեջ զգացմունքայնության նոր սահմաններ կբացի: Չի բացառվում, որ դա գաղտնի սիրավեպ լինի: Այծեղջուրները հաջորդ տարի կցանկանան առավել խորը հարաբերություններ ձևավորել:
Ջրհոսներ
Շատ միայնակ Ջրհոսներ կփոխեն իրենց շփման շրջանակներն ու հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ծանոթանալու մեթոդները: Նրանց կհոգնեցնեն պատահական ծանոթությունները և նրանք կձգտեն փնտրել իրենց կեսերին այլ եղանակներով: Արդեն իսկ զուգընկեր ունեցողները նույնպես կվերանայեն իրենց հարաբերությունները: Որոշ միություններ կքանդվեն, որոշ միություններ էլ ավելի կամրանան:
Ձկներ
Այն Ձկները, ովքեր դեռ միայնակ են, հաջորդ տարի լավ կանեն ուշադրություն դարձնել իրենց գործընկերներին: Հավանական է ամուսնության առաջարկություն, որն ավելի լավ է իրականացնել դեկտեմբեր ամսին կամ էլ 2017-ին: