NEWS.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ վարչության կոռուպցիայի ու տնտեսական հանցագործությունների պայքարի վարչության աշխատակիցները մայիսի 6-ին ձերբակալել են «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակցուհիներից մեկին, որը, կեղծելով ավանդատուների ստորագրությունները, նրանց հաշվեհամարներից գումարները կանխիկացրել է ու փոխանցել ամուսնու հաշվին: Խոսքն ավելի քան յոթ հարյուր հազար դոլարի մասին է: Նկատենք, որ վերջին շրջանում «Հայբիզնեսբանկ»-ը պարբերաբար հայտնվում է տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ:
ԿԵՂԾԵԼ Է ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ