Մայիսի 5-ին՝ ժամը 22:00-ին, Ազատության հրապարակում կրակոցներ են հնչել: Պարզվել է, որ կրակողը 1990թ. ծնված Լիանա Ն.-ն է, որը ոստիկանությունում հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Արթուր անունով մի տղա ձեռքով հարվածել է իր աչքին եւ պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո ինքն իրեն պատկանող (օրինական) «Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակից 3-4 անգամ կրակել է օդ` տղային կարգի հրավիրելու նպատակով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուրի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
ԿՐԱԿՈՂՆ ԱՂՋԻԿ Է ԵՂԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ