«Հոկտեմբերի 27-ին պետք է սպանվեր բոլորովին ուրիշ մարդ, եւ ոչ թե նրանք, որոնք սպանվեցին»,-մի քանի ամիս առաջ «Ա1+»-ին ասել էր Ֆրանսիայում բնակվող քաղաքական փախստական Արծրունի Ավետիսյանը: «Նա, ով պետք է մեռներ, հիմա էլ ողջ է, ես գիտեմ, թե ով է նա, գիտեմ նրա անունը, գիտեմ՝ որտեղ է բնակվում»,-պնդել էր նա` հավելելով, որ դա ռուսների վրեժխնդրությունն էր Հայաստանի հանդեպ: Եվ ահա երեկ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում Արծրունի Ավետիսյանը տալիս է Վահան Շիրխանյանի անունը: Հիշեցնենք, որ Ավետիսյանը շատերին հայտնի է որպես ՀԱԲ-ի տերտեր, նա կարգալույծ է արվել Վազգեն Ա վեհափառի կողմից` ապազգային գործունեության համար: Նա նաեւ կալանավորվել էր Գեղազնիկ Միքայելյանի՝ Չաուշի սպանության համար 1990-ի օգոստոսին:
ՈՒՐԻՇԸ ՊԻՏԻ ՍՊԱՆՎԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ