2013թ. մարտի 31-ի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել մոտ 367.8 հազ. ավտոտերերի հետ: Փետրվարի համեմատ ապահովագրված ավտոմեքենաների թիվն ավելացել է 2.1 հազարով: Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը հունվար-մարտին կազմել է 7.4 մլրդ դրամ, փաստացի հատուցվել է 2.7 մլրդ դրամ: Ընդ որում, միայն մարտին հատուցումները կազմել են 768 մլն դրամ՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 421 մլն դրամով կամ 35%-ով: Մարտին տեղի է ունեցել մոտ 4500 վթար՝ նախորդ ամսվա 5400-ի փոխարեն: Մեկ պատահարի հատուցման միջին չափը մարտին կազմել է 202.2 հազ. դրամ: Իսկ մեկ ավտոմեքենայի միջին ապահովագրական գումարը 2013-ի հունվար-մարտին կազմել է մոտ 20 հազ. դրամ: Սա նշանակում է, որ ԱՊՊԱ պայմանագրերում մեծ թիվ են կազմում կարճաժամկետները (1 տարուց պակաս)՝ հաշվի առնելով, որ ԱՊՊԱ տարեկան պայմանագրի նվազագույն արժեքը 25 հազ. դրամ է:
ԱՊՊԱ-Ն ՇԱՀԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ