Դեկտեմբերի 31-ին, ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լուսակերտի զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը. տուժածներ չկան, անհաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ВАЗ 21099» մակնիշի 34 NM 205 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորակը և բախվել պատին:
Հրշեջ-փրկարարները դուրս են բելել ավտոմեքենան երթևեկելի գոտի: