
Lenta.ru-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նախազգուշացրել են Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Վաշինգտոնում ահաբեկչությունների վտանգի մասին:
Ամանորյա տոների ժամանակ ահաբեկչական վտանգի մասին խոսքը գնացել է անվտանգության հարցերով խորհրդակցության ընթացքում, որը նախագահն անցկացրել է Հավայան կղզիներ հանգստի մեկնելուց առաջ:
Այդ առնչությամբ՝ դաշնային և տեղային ուժայիններն ուժեղացրել են անվտանգության միջոցները ամանորյա տոնակատարությունների վայրերում:
Այդ ինֆորմացիան հաստատված չի եղել և ստացվել է մի աղբյուրից: