
«Մանչեսթեր Յունայթեդի» 2-րդ թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսը տրանսֆերային ընթացիկ պատուհանի ընթացքում լքելու է անգլիական ակումբը:
«El Mundo Deportivo»-ն հայտնում է, որ իսպանացին մոտ է մեքսիկական «Կրուս Ասուլ» տեղափոխվելուն: Կողմերն այժմ բանակցում են:
Նշենք, որ «Բարսելոնայի» նախկին դարպասապահն ընթացիկ առաջնությունում որևէ հանդիպման չի մասնակցել: Վալդեսն ավելի վաղ կոնֆլիկտի մեջ էր գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ: