Սերժ Ավետիքյանի բեմադրած «Անուշ» օպերայի շուրջ քննարկումները շարունակվում են: ՀՀ նախագահին ուղղված բաց նամակով հանդես են եկել Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ, հայտնի դիրիժորներ… Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը ներկայացրել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնի մենակատարների անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Զավեն Վարդանյանի քննադատական կարծիքը:
Իսկ նամակում մասնավորապես ասվում է. «Ներկայացման միակ արժեքը, թերեւս, 35 հազար եվրո արժեցած պլաստմասայից կամուրջն է… Այս թշվառ «Անուշ»-ը հեռավոր կապ անգամ չունի մինչ օրս սրբությամբ պահված գոհարներից ամենաթանկագինի հետ: Չի կարելի թույլ տալ, որ այն դառնա շուկայական էժանագին առեւտրի մանրադրամ: Ազգային մեր հպարտությունների հետ նման սրբապիղծ ձեւով վարվողներին պիտի խստագույնս պատժել»:
Նրանք նաեւ խնդրում են արգելել ներկայացման «արտահանումը» արտասահման, որպեսզի այն ծիծաղի առարկա չդառնա:
ԱՐԳԵԼԵԼ «ԱՆՈՒՇ»-Ի «ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ