Երեւան Ջուր ՓԲԸ-ի շահագործման ծառայությունն այն օրերին աշխատում է բնականոն ռեժիմով՝ ժամանակին արձագանքելով վթարներին եւ ջրամատակարարման վերաբերյալ սպառողների բողոքներին: Արվում է հնարավորինս բնակիչներին պատճառվող կենցաղային անհարմարությունը նվազագույնի հասցնելով համար:
Լուսանկարում պատկերված է այսօր մոտ ժ.11.00-ին Երեւանի ՋԷԿ-ի հարակից տարածքում «Մսի կոմբինատ ՕԿՋ – Շենգավիթ» ջրագծի վթարը, որի պատճառով դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հատվածների ջրամատակարարումը: Ներկայումս այնտեղ աշխատում են ընկերության համապատասխան ծառայությունների մասնագետները, որոնց նախնական տվյալներով ջրամատակարարումը կվերականգնվի ժամը 22.00-ին: