Ստոկհոլմի Յուրգորդեն կղզում բացվել է ABBA խմբի թանգարանը, որտեղ այցելուները հնարավորություն կունենան բեմ դուրս գալ խմբի մենակատարներ Անիտայի, Բենիի, Բըրնի եւ Աննի-Ֆրիդի հոլոգրամների հետ: Ցանկացողները կկարողանան նաեւ փորձել ABBA-ի բեմական կոստյումները: Թանգարանի բացման նախօրեին բուքմեյքերները սկսել էին խաղադրույքներ ընդունել՝ արդյոք կերգի ABBA-ն բացմանը, թե ոչ: Սակայն քառյակը չի միավորվել անգամ այս հանդիսավոր առիթով:
ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՄԻԱՑԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ