Ռոման հաստատել է, որ Պյանիչը ձմռանը չի հեռանա թիմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը շարունակում է լինել մի շարք ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում:

Ինչպես հայտնում է «Il Massaggero»-ն, հռոմեական ակումբի նախագահ Ջեյմս Պալոտան անձամբ արգելանք է դրել տրանսֆերի վրա: Նշվում է, որ այն հնարավոր կլինի իրականացնել ամռանը:

Հիշեցնենք, որ օրերս «Ռոման» սահմանել էր 25-ամյա բոսնիացու տրանսֆերային արժեքը, որը կազմում է 45 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի ծառայություններով մեծապես հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ռեալը»:

Պյանիչն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս