Այսօր Ամանոր է. հայտնիներից ովքեր են ծնվել հունվարի 1-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում:

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։

Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46թ.-ին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզիբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ:

Հայտնիներից ովքեր են ծնվել հունվարի մեկին

  • 1788 – Էթիեն Կաբե, ֆրանսիացի հրապարակախոս, գրող
  • 1866 – Սիմոն Վեբեր, գերմանացի արևելագետ, հայագետ (վ. 1926)։
  • 1886 – Գարեգին Նժդեհ, հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր (վ. 1955)։
  • 1894 – Մուշեղ Սանթրոսյան, հայ մանկավարժ (վ. 1972)։
  • 1899 – Գրիգոր Արեյան, հայ արձակագիր, թարգմանիչ (վ. 1973)։
  • 1901 – Մանվել Մարության, հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ
  • 1907 – Սամվել Մանասյան, քանդակագործ
  • 1914 – Ռուբեն Ղարիբյան, հայ գրող։
  • 1914 – Սահակ Բազյան, հայ գրականագետ։
  • 1939 – Միշել Մերսյե, ֆրանսիացի դերասանուհի։
  • 1940 – Ռուբեն Հովնաթանյան, հայ նկարիչ
  • 1950 – Դավիթ Հակոբյան, հայ թերապևտ, քաղաքական գործիչ
  • 1952 – Նելսոն Ալեքսանյան, հայ թարգմանիչ, լրագրող, հրապարակախոս
  • 1964 – Գագիկ Բեգլարյան, ՀՀ պետական գործիչ
  • 1982 – Դավիթ Նալբանդյան, հայազգի արգենտինացի թենիսիստ։
  • 1982 – Ժոաո Կառլոս, բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան
  • 1985 – Տյագո Սպլիտեր, բրազիլացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
  • 1992 – Ջեք Ուիլշեր, անգլիացի ֆուտբոլիստ
  • 1996 – Անդրեաս Պերեյրա, բելգիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան




Լրահոս