ՉԻ.Տուրբոն կալանավորվելու փոխարեն ավագանու անդամ դարձավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԿԸՀ-ն երեկ հրապարակել է Երեւանի ավագանու անդամներ ընտրվածների ցուցակը։ Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը եւ հավելում. “ՀՀԿ խմբակցության կազմում ներկայացված կլինի նաեւ Աշոտ Պապայանը՝ Տուրբոն։
Վերջինս ապրիլի 23-ին քարոզարշավային հանդիպման ժամանակ հարձակվել էր “ilur .am”-ի թղթակից Հակոբ Կարապետյանի վրա եւ նրան մարմնական վնասվածք հասցրել, ապա իրեն ուղեկցող խուժանի օգնությամբ խլել լրագրողի տեսախցիկը եւ ջնջել առկա տեսագրությունները։ Նշենք, որ Պապայանը դեպքի առիթավ հարուցված քրեական գործի շրջանակներում ընդգրկված է ընդամենը որպես վկա. Ոստիկանությունը դեռ ,բավարար ապացույցներ չի հավաքելե՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար…”,- գրում է   “Չորրորդ ինքնիշխանությունը”: 




Լրահոս