
Սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը երեկ երեկոյան նախարարությունում անցկացրել է իր աոաջին խորհրդակցությունը: “Հժ”-ին հայտնի է դարձել, որ նա կոշտ ելույթ է ունեցել, և հրահանգել է քանդել ՀԱՕԿ նախագահի սենյակը: ՀԱՕԿ նախագահի սենյակը, Յուրի Վարդանյանի որոշմամբ, այսուհետ դառնալու է նախարարության խորհրդակցությունների սենյակ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է, գտնվում է նախարարության առաջին հարկում: ՀԱՕԿ նախագահի աշխատասենյակը շենքի երրորդ հարկում է (Էր): “ՀԺ”-ի հիշեցմամբ` Վարդանյանի և Ծաոուկյանի հարաբերությունները բավական լարված են: Ինքը Վարդանյանը, թերթի թղթակցի հարցին` ինչու է նման որոշում կայացրել, պատասխանել է այդպես էր պետք: