Հրապարակ. Ծառուկյանը հազար մարդ էր հրավիրել Փարավոն զվարճանքի սրահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ “Փարավոն” զվարճանքի և հանդիսությունների սրահում երեկ, ժամը 19-ին հավաքվել էր ողջ հայկական էլիտան՝ մոտ հազար մարդ: Կենտրոնում ՀՀ երկու նախագահներն են եղել. Սերժ Սարգսյանի մի կողքին նստած է եղել Լուկաշենկոն, մյուս կողքին՝ Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը, ի տարբերություն այլ առիթների, այս անգամ տիկնոջ հետ չի եղել: Ներկա են եղել Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի տիկնայք: Սեղանների շուրջ նստած են եղել վաղուց մոռացված և քաղաքական դաշտից դուրս եկած անձինք: Ծառուկյանը որոշել էր աննախադեպ համազգային հավաք անել՝ բոլոր դաշտերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երեկոյի համերգային ծրագիրը բացել է Իսրայելից ժամանած խումբը, որից հետո հանդես են եկել ռուսական և հայկական խմբեր: Խնջույքն սկսել են եկեղեցու բացման, ապա ծնողների և երրորդը՝ Սերժ Սարգսյանի կենացը խմելով: Հետո հաջորդել են Լուկաշենկոյի ու Քոչարյանի կենացները: Մեկուկես ժամից Սերժ Սարգսյանն ու Լուկաշենկոն հեռացել են, քանի որ երեկոյան Բատկան պետք է արդեն մեկներ հայրենի Բելառուս: 




Լրահոս