
“Չի” տեղեկություններով` այսօր Սամվել Ալեքսանյանի պատկանող “Փարվանա” ռեստորանային համալիրը փակ է լինելու: Բանն այն է, որ այս օբյեկտում են հավաքվելու ՀՀԿ֊ականները` նշելու իրենց “հաղթանակը” վերջին ընտրություններում: Խրախճանքին մասնակցելու հրավերք են ստացել բացառապես ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները, այսինքն` շարքայինններն ու “թաղի տղաները” չեն լինելու քեֆին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` քեֆ֊ուրախությանը մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը: