Ինչպիսի՞ զգացողություն են ունենում մարդիկ՝ լսելով «Գանգես սուրբ գետ» արտահայտությունը: Իհարկե, շատերն են երազում Հնդկաստան այցելել: Սակայն դիտելով այս, մեղմ ասած, ապշեցնող լուսանկարները՝ «սուրբ գետ» արտահայտությունը միայն զարմանք և իրական «հիացմունք» են առաջացնում:
Գանգեսը Հարավային Ասիայի ամենաջրառատ և երկար գետերից է: Ըստ լեգենդի՝ այն երկնային գետ է, որը երկիր է իջել: Մի անգամ Բհարաթա արքան գետին խնդրել է երկիր իջնել, որպեսզի մաքրի իր նախնիների մեղքերը: Որպեսզի գետի հզոր ալիքները ջրի տակ չառնեին մարդկանց երկրի վրա, Շիվա աստվածը դրա տակ իր գլուխը դրեց, և գետը սկսեց հոսել նրա երկար մազերի վրայով:
Հինդուիստական կրոնի հետևորդները կարծում են, որ Գանգես գետը սուրբ է և տարեկան մի քանի օր ուխտագնացություն են անում դեպի գետը: Նրանք կուրորեն հավատում են, որ գետի ջրերն ունակ են հեռու պահել իրենց մեղքերից: Նրանց օրենքների համաձայն՝ Գանգեսի ափերին մեռածների մարմինները բաց են թողնում գետ, լավագույն դեպքում՝ այրելուց հետո:
Վատագույն դեպքում՝ աղքատները, որոնք նյութապես անապահով վիճակում են գտնվում, մեռածների մարմինները պարզապես նետում են գետը: Բնաբականաբար, այս լուսանկարներն ու տեսանյութը նողկանքից բացի այլ զգացում չեն կարող առաջացնել, սակայն պետք չէ մոռանալ, որ սա կրոնական առանձնահատկություն է: