Ժողովուրդ. Ավշարի Արայիկը ահաբեկում է Սուրենավանի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա մարտի 19-ին ավտովթարի զոհ դարձավ Արարատի մարզի Սուրենավան համայնքի 51֊ամյա ղեկավար Վարդգես Ղազարյանը: Վերջինիս եղբայրը` ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանը, “Ժողովուրդին” տեղեկացրել է, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանն (Ավշարի Արայիկ) այժմ ամեն ինչ անում է, որպեսզի իր վստահելի մարդը դառնա Սուրենավանի գյուղապետ: Թերթի զրուցակիցը նշել է, որ այժմ գյուղում շատ լարված մթնոլորտ է, քանի որ Ա. Գրիգորյանը փորձում է նպատակին հասնել գյուղացիներին ահաբեկելու միջոցով: “Հերիք է, բավական է, թալանչիները եկել, թալանում են: Ինչ շրջապատի մեջ մտնում ենք, ասում են`Արայիկ Գրիգորյանն ասել է`գնացեք, սրան ընտրեք, ի՞նչ իրավունքով: Հասկացանք`պատգամավոր է, բայց ոչ թե գնա, քիթը մտցնի գյուղապետերի գործերի մեջ: Իրան դրել ա “կարոլի” տեղ ես շատ գիտեմ` ինչի տեղե,֊վրդովված նշել է մահացած գյուղապետի եղբայրը: 
Մանրամասները` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս