
“Մինչև այսօր էլ հայտարարված էր, որ ընդդիմություն չէ, այլընտրանք է”,- երեկ “Առավոտ”-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Հարցին՝ մինչ այսօր մտավախություններ չկայի՞ն, որ ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա, Գալուստ Սահակյանն ասել է. “Դե, եթե դառնար՝ կդառնար: Բայց ինքը վերահաստատեց, որ ընդամենն այլընտրանք է”: Հարցին՝ ՀՀԿ-ին դա ոգևորո՞ւմ է, ասել է. “Մեզ համար արդեն տարբերություն չկա՝ ընդդիմություն կլինի, այլընտրանք կլինի: Մեզ համար կարևորը այն է, որ բոլոր գործընթացներում բոլոր քաղաքական ուժերը մասնակից լինեն”: Այս մասին գրում է “Առավոտ” օրաթերթը: