Ռուսաստանն այսօրվանից դադարեցրեց Թուրքիայի հետ գործող անցագրային ռեժիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում այս տարվա հունվարի 1-ից օրենքի ուժ է ստացել ավելի վաղ իշխանությունների կողմից կայացված որոշումը, ըստ որի՝ Թուրքիայի հետ անցագրային ռեժիմը դադարեցվում է:

Գործակալությունը հավելում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ այսկերպ իշխանություններն ապահովում են իրենց երկրի անվտանգությունը, քանի որ «Թուրքիան գրոհայինների համար ազատ ելումուտի համար ծառայող տարածք է»:

Հիշեցնենք, որ 2 երկրների հարաբերությունները լարվել են նոյեմբերի վերջին թուրքական ռազմական օդուժի կողմից ռուսական «Սու-24» ռազմական օդանավի կործանումից հետո: Անկարայի պնդմամբ՝ հակաահաբեկչական առաքելություն իրականցող օդանավը հատել է Թուրքիայի օդային սահմանը, մինչդեռ Մոսկվան նշում է, որ «Սու-24-ը» գտնվել է Սիրիայի օդային տարածքում:




Լրահոս