
Թուրքիայի նախագահ Էրդողանը ուրքական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Գերմանիան Հիտլերի օրոք եղել է արդյունավետ նախագահական համակարգի օրինակ:
Այս օրերին իր երկրում ավելի շատ գործադիր իշխանության ձգտող Էրդողանը լծվել է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը, որից հետո նախագահի դերն այդ երկրում լինելու է այնպիսին, ինչպիսին ունեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները:
Ներկայում նախագահի ինստիտուտը Թուրքիայում ավելի շատ արարողակարգային է համարվում: