Սոուլի թագուհի համարվող Արիթա Ֆրանկլինը ելույթ է ունեցել Սպիտակ տանը կազմակերպված Kennedy Center Honors ամենամյա միջոցառմանը, որի շրջանակներում ԱՄՆ-ի քաղաքացիական բարձրագույն պարգևն է շնորհվում արվեստի ականավոր գործիչներին:
Ինչպես նշում է The Telegraph-ը, Ֆրանկլինն անզուգական ելույթ է ունեցել հարյուրավոր հյուրերի, ինչպես նաև ԱՄՆ-ի նախահագ Բարաք Օբամայի ու նրա կնոջ` Միշել Օբամայի առջև` կատարելով երգահան Քերոլ Քինգի Natural Woman հիթը:
73-ամյա երգչուհուն կատարումը տպավորել է բոլորին, իսկ նախագահ Օբաման մի պահ հուզվել է ու արտասվել: Սիրված հիթի ողջ կատարման ընթացքում Ֆրանկլինին ձայնակցել են բազմաթիվ հյուրեր` այդ թվում նաև Օբամաները: Մինչդեռ երգի հեղինակը`Օբամաների կողքին նստած Քերոլ Քինգը, անասելի հուզված է եղել Ֆրանկլինի կատարումից: