
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ամանորյա մաղթանքի ժամանակ վստահություն է հայտնել, որ 2016 թվականն ակումբի համար հաջողակ է լինելու:
«2016 թվականին բոլորին առողջություն, հաջողություն, աշխատանք և երջանկություն եմ մաղթում: Ցանկանում եմ, որ «Ռեալի» ներկայացուցիչների ընտանիքները վայելեն հաղթանակներն ու տիտղոսները: Վստահ եմ, որ տիտղոսներ լինելու են, որովհետև մենք շատ ուժեղ ֆուտբոլային և բասկետբոլային թիմեր ունենք:
Այս ակումբի խաղաշապիկն ու զինանշանը սիրող բոլոր մարդկանց խոստանում ենք, որ ամբողջ պատասխանատվությամբ աշխատելու և ջանքեր ենք թափելու, որպեսզի նրանք հպարտանան մեզնով»,- Պերեսի խոսքեր է մեջբերում «Մարկա» պարբերականը: Փոխանցում է Armsport.am-ը: