Ձնակույտում հայտնված ավտոմեքենաների թիվը բազմապատկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 1-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Վանատուր թաղամասի թիվ 74 տան մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ,տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա Պրադո» մակնիշի 54 SL 444 պետհամարանիշի (վարորդ ՝ Գ. Ա.) ավտոմեքենան:

***

Հունվարի 1-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից դեպի Երևան տանող ճանապարհին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ԵրԱԶ» մակնիշի 22 LO 873 պետհամարանիշի (վարորդ ՝ 1955թ. ծնված Պ. Պ.):

***

Հունվարի 1-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Շահումյան փողոցի 1-ին նրբանցքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ,տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ» մակնիշի 78 FQ 078 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ե.) ավտոմեքենան:

***

Հունվարի 1-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արմենիա» ՀԲԿ-ի մոտակայքում «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է փրկարար ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես-Բենս 411SDI» մակնիշի 647 US 29 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ ` Ա. Մ.):

***

Հունվարի 1-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ՝ հուշահամալիրի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարվել է, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում արգելափակվել են 9 ավտոմեքենաներ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա (40 ուղևոր):

***

Հունվարի 1-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169 կմ-ում արգելափակումից դուրս են բերել Ա. Գ.-ին պատկանող «ՎԱԶ 2102» մակնիշի 25 OU 411 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 1-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան 83 հասցեյում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 542 LU 18 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 1-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արայի թաղամասում շտապօգնության ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բելել արգելափակումից:

***

Հունվարի 1-ին, ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ-ում ՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, տուժածներ չկան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Հոնդա» մակնիշի 79 LV 777 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան:




Լրահոս