Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցներին պատմել է ԱՄՆ այցելելու իր պլանների մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Էրդողանը պարզաբանել է, որ կմեկնի ԱՄՆ մարտի 31-ին՝ միջուկային անվտանգության հարցով գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին նա հայտարարել է հունվարի 1-ին Սաուդյան Արաբիա այցից վերադառնալուց հետո, որտեղ պաշտոնական այց է կատարել թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի հրավերով:
Միջուկային անվտանգության հարցով IV Միջազգային գագաթաժողովը տեղի կունենա Վաշինգտոնում մարտի 31-ից ապրիլի 1-ը: Սա կլինի տվյալ ֆորմատով վերջին համաժողովը: Առաջինն անց է կացվել 2010թ. Վաշինգտոնում, երկրորդը՝ 2012թ. Սեուլում, երրորդը՝ 2014թ. Հաագայում: