Կոկորդիլոսի միս ուտողները թող ման գան, տեսնեն` էլ ինչ սողուններ կան. Համլետ Հարությունյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն ավանդաբար տոնական օրերն անցկացնում է Արցախում, այս տարին ևս բացառություն չէ:

«Մենք ընտանիքով գնում ենք Ղարաբաղ, որտեղ մենք մեր բարեկամներով, հարազատներով դիմավորում ենք Ամանորը: Չնայած ամեն տարի մի տարով մեծանում ենք, բայց այս ավանդույթը գալիս է տատիկ-պապիկների», – հավելեց նա:

Պատգամավորի խոսքով, իրենց սեղանին դրված կերակրատեսակներն արդեն իսկ տարբերվում են ավանդական դարձածներից և Հարությունյանն ավելորդությունների կարիք չի տեսնում:

«Մենք պահպանողական ժողովուրդ ենք, կոկորդիլոսը քաղքենիական ուտելիք է, որը որ ղարաբաղցիների մոտ ընդամենը ժպիտ է առաջացնում: Ղարաբաղցիներն աչի ընկնելու ավելի շատ պատճառներն ունեն, քան կոկորդիլոսի միս ուտելը: Կոկորդիլոսի միս ուտողները թող ման գան, տեսնեն` էլ ինչ սողուններ կան, որ կարելի է ուտել», – եզրափակեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս