Դրախտավայրեր երկրի վրա, որտեղ կարելի է հանգստանալ առանց մեծ ծախսերի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարտադիր չէ ապրել և աշխատել այնտեղ, որտեղ սկսել եք ձեր կարիերան: Որպես այլընտրանք՝ fishki.net կայքը ներկայացրել է 10 դրախտավայրեր երկրի վրա, որոնք իդեալական են նոր կյանք սկսելու համար:

1. Ավարուա, Կուկի կղզիներ 

1

Այս կղզիները պատկանում են Նոր Զելանդիային, սակայն իրականում գտնվում են նրանից 2 հազար կմ հեռավորության վրա: Զբոսաշրջիկների թիվն այստեղ աճում է հատկապես գնային քաղաքականության շնորհիվ՝ այստեղ կարելի է բնակավայր վարձակալել ամսական մոտ 130 դոլարով:

2

3

4

2. Չեսկի Կրումլով, Չեխիա

5

Այս հարմարավետ և խաղալիք հիշեցնող քաղաքը գտնվում է Չեխիայի հարավում: Այստեղ մինչ օրս ներկա է Վերածննդի դարաշրջանի մթնոլորտը: Այստեղ կարելի է հին տուն վարձակալել ամսական 400 դոլարով: Սակայն հարմարավետ և ոչ թանկ կյանքի համար ձեզ անհրաժեշտ կլինի չեխերենի իմացությունը:

3. Կո-Տոնսայ, Կամբոջա

6

Կամբոջայի հարավում գտնվող այս կղզին հիանալի վայր է վայրի բնության սիրահարների համար: Տեղի ձկնորսները մի քանի դոլարով վարձակալության կհանձնեն անմարդաբնակ լողափերն ու կկերակրեն ձեզ թարմ ձկով՝ սիմվոլիկ  վճարի դիմաց:

7

4. Գուանախուատո, Մեքսիկա 

8

Մեքսիկայի ամենակենտրոնում է գտնվում այս գեղեցիկ լաբիրինտ-քաղաքը: Գուանախուատոն ոգեշնչում էր նկարիչներին, գրողներին և կինոմատոգրաֆներին: Այստեղ կարելի է բնակարան վարձակալել 200 դոլարով, մեկ դոլարով գարեջուր խմել:

9

5. Մարգարտե կղզիներ, Պանամա

10

Մարգարտե կղզիներում շքեղ վիլլա կարելի է վարձակալել օրական 250 դոլարով, ինչպես նաև ոչ մեծ տուն՝ ամսական $350-ով:

11

6. Ագոնդա լողափեր, Գոա, Հնդկաստան 

13

Գոայի հարավային լողափը վայր է, որը թույլ է տալիս շրջել փղերի վրա հենց լողափում: Այստեղ մեկ շիշ գինին կարելի է գնել $0,5, կտրել մազերը՝ $0,6, իսկ խուղ վարձել՝ ամսական $120-ով:

14

7. Վելիկո Տըրնովո, Բուլղարիա

15

Այս վայրը գտնվում է Բուլղարիայի հյուսիսային հատվածում: Բնակչությունը՝ ընդամենը 200 հազար մարդ: Այստեղ կարելի է բնակարան վարձակալել ամսական 200 դոլարով: Միակ թերությունը վատ զարգացած ենթակառուցվածքն է:

16

8. Հո Կոկ-Բիչ, Վիետնամ

17

Վիետնամի հարավարևելյան լողափը հայտնի է նրանով, որ այստեղ 11 հազար հա տրոպիկական անտառ կա: Բնակարան կարելի է գտնել ամսկաան $150-200: Սակայն ստիպված կլինեք սերտ կապի մեջ լինել տեղաբնակների հետ և կիսել լողափերը նրանց հետ:

18

9. Կսամիլ, Ալբանիա 

19

Իդելական վայր է հանգիստ կյանքի համար: Ի տարբերություն հարևան Հունաստանի, Իտալիսյի և նույնիսկ Խորվաթիայի՝այստեղ կարելի է հանգստանալ էժան՝գարեջուրը՝ 90 ցենտ, բնակարանը՝ ամսական $100-120:

20

10. Լաս-Տրանկաս, Չիլի

21

 

Այստեղ է գտնվում Հարավային Ամերիկայի լավագույն լեռնալանջերից մեկը: Կարելի է սահել ողջ տարին, իսկ բնակարանի վարձակալությունը՝ամսական 300 դոլար է: Այստեղ հարուստ զբոսաշրջիկներն ապրում են լեռան ստորոտում, իսկ փորձառուները՝ գյուղերում:

 

 22 




Լրահոս