ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, տեսանելիության բացակայության և սաստիկ բքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Գավառ-Մարտունի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Արթիկ-Արագած ճանապարհահատվածում, Սարավանի լեռնանցքում և Լանջիկի ավտոճանապարհին մրրիկ է: Դժվարանցանելի են Վարդենիս-Մարտունի ճանապարհահատվածը և Սարավանի լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս նշված դժվարանցանելի ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում` բացառապես ձմեռային անվադողերով:




Լրահոս