
“Ֆոլքսվագեն Գոլֆ” մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 14-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 37 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 61-ամյա մի տղամարդու և տեղափոխել նրան հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, դեպքի առիթով կատարվում է քննություն: