
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այս տարի որոշել է տարբերվել և ամանորյա ուղերձ է հղել անսովոր կերպով, ինչով հերթական անգամ զվարճացրել է ուկրաինացիներին:
Տեսանյութում Կիևի քաղաքապետը Ձմեռ պապի կոստյումով վեյկբորդով անցնում է Դնեպր գետով:
Նախկին բռնցքամարտիկը ուկրաինացիներին կոչ է անում զբաղվել սպորտով՝ ուշադրություն չդարձնելով եղանակին: Սոցցանցերի օգտատերերը դրական են ընդունել նման շնորհավորանքը: