
Հունվարի 2-ին, ժամը 07.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ 17-րդ փողոցի տներից մեկի բնակչուհու մոտ սկսվել են ծննդաբերության ցավեր, հիվանդանոց տեղափոխվելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1993 թ. ծնված Ն. Խ.-ին տեղափոխել և մոտեցրել են ընդառաջ եկող շտապօգնության ավտոմեքենային: Ն. Խ.-ը տեղափոխվել է Մարգարյան ծննդատուն: