«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ այս տարի մտադիր է ավարտել իր կարիերան:
«Լիովին վստահ չեմ, սակայն այս տարի կարող է վերջինը լինել իմ կարիերայի համար»,-ասել է 35-ամյա ֆուտբոլիստը:
Ջերարդը «Լիվերպուլի» խորհրդանիշն է: Նա ամբողջ կյանքում խաղացել է մեկ ակումբում: 8 տարեկանից «Լիվերպուլի» մանկապատանեկան թիմում էր, 1998-ին ընդգրկվել է հիմնական կազմում, իսկ 2000-ից մեկնարկային կազմի անփոխարինելի ֆուտբոլիստ էր: «Լիվերպուլի» համար նա 695 խաղ է անցկացրել և 180 գնդակ խփել: