
Մայիսի 14-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցում` “Չելդոն” ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան այրվում է Միկոյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.14-ին, մարվել` 17.21-ին: Ամբողջությամբ այրվել է Է. Պողոսյանին պատկանող “Վոլկսվագեն Գոլֆ” մակնիշի 31 ՏՏ 236 պ/հ ավտոմեքենայի շարժիչի հատվածը: