Երկրի իշխանությունների համար ամոթալի վիճակ է ստեղծել և շարունակում է իր ապօրինի գործողություններով հրահանգներին ու որոշումներին չենթարկվել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Ամիսներ ի վեր Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական շուկայի տեղում, երկու տարի առաջ շենքի վերահսկողությանը տիրացած այդ անձը, անպատիժ կեցվածքով, անտեսում է հասարակության վրդովմունքն ու բողոքը:
Գործը հասել է այն բանին, որ իրավախախտին պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազին մտավորականների կողմից ուղղված դիմումներն անպատասխան են մնում:
Նույն վերաբերմունքին ,արժանացավե Հայաստանի դեմոկրատական կուսակցության՝ ճարտարապետական հուշարձանի ճակատագրի առնչությամբ ՀՀ ճարտարապետների միության հետ միասին հրավիրված ,կլոր սեղանիե հայտարարությունը:
Ստեղծված իրավիճակում գտնում ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իրեն վերապահված լիազորություններով կարող է կասեցնել մշակութային հուշարձանի նկատմամբ կատարվող վանդաիզմը: Սա ևս մեկ փորձաքար է, որով հասարակությունը որոշելու է ՀՀ իշխանության ուժն ու օրենքի առաջ որևէ մեկին արտոնություն չշնորհելու կարողությունը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն