Սաուդյան Արաբիայում 47 ահաբեկչի են մահապատժի ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել 47 մարդու, ովքեր մեղադրվում են ահաբեկչության մեջ: Այս մասին հայտնում է թագավորության արտգործնախարարությունը: Նրանց մեծ մասը մահապատժի են դատապարտվել՝ մի շարք ահաբեկչությունների մեջ ներգրավվածության համար, որոնք կազմակերպվել են 2003-2006թթ. Սաուդյան Արաբիայում և հարևան երկրներում «Ալ-Քաիդա»-ի կողմից:

Նշվում է, որ մահապատժի ենթարկվածներից 45-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են, մեկը՝ Չադի քաղաքացի, ևս մեկը՝ Եգիպտոսի: Բացի այդ՝ նրանց թվում է Իրանում հայտնի շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը, փոխանցում է Ինտերֆաքսը:




Լրահոս