Բողոքի ակցիա՝ ընդդեմ գազի գնի կտրուկ բարձրացման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 16-ին, առավոտյան ժամը 10-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա տեղի կունենա՝  ընդդեմ գազի գնի կտրուկ բարձրացման:
Ակցիայի նախաձեռնողների հաղորդագրության մեջ նշվում է.
Մայիսի 16-ին, առավոտյան ժամը 10-ին, հավաքվում ենք ՀՀ Կառավարության գլխավոր շենքի մոտ, մեր պահանջը ներկայացնելու համար: Այսօր “ՀայՌուսգազարդ” ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով, որպեսզի գազի գինը բարձրացնի 64 տոկոսով: Սա նշանակում է, որ դրական պատասխանի դեպքում Հայաստանում ամեն ինչ կթանկանա՝ հաց-հացամթերք, տրանսպորտ, էլեկտրաէներգիան, առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննունդ և այլն:
Սա այն պահն է, որ բոլորս համախմբված պետք է դուրս գանք փողոց ու պաշտպանենք մեր իրավունքները: Հայ մարդ արթնացի՜ր ու դուրս արի փողոց”:




Լրահոս