
Գազի գործող սակագնի բարձրացման վերաբերյալ “Հայռուսգազարդ”-ի առաջարկությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում: Առաջարկվող սակագինը 221.000 դրամ է` նախատեսված 132.000 դրամի փոխարեն: Այս հանգամանքը չի անտեսել նաեւ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, որը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում գրել է. “Սա անընդունելի թանկացում է: Ասեմ ավելին, սա կբերի համատարած թանկացումների այլ ոլորտներում: Ինչի՞ հաշվին մարդիկ տան այդ փողը, իրենց երեխաների հացի՞: Դե եթե մարսում եք ուրիշի երեխայի հացը, կերե՛ք: Ուղղակի նայե՛ք՝ մի օր չխեղդվեք: Բարի ախորժակ”: