
Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Կարեն Սարգսյանը, վարելով Mitsubishi Pajero մակնիշի 35 ԼD 362 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում՝ դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար հատվածի պատնեշին, այնուհետև՝ դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Սարգսյանն ու ուղևոր, 34-ամյա Գևորգ Հակոբյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Իջևանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ծառայում է Իջևանի տարածքում գտնվող ՀՀ ՊՆ X զորամասում՝ որպես հրամանատարի սպառազինությունների գծով տեղակալ, կոչումով մայոր է, իսկ ուղևորը՝ նույն զորամասում դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ է: